Աստղային կյանք

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը պատմել է այն մասին, որ պատրաստ է ֆիլմ նկարահանել համաշխարհային ճանաչում ունեցող դերասանուհի, փառատոնի պատվավոր հյուր Նաստասյա Կինսկու մասին, որն այս օրերին Երևանում է։  

«Ես չեմ կարող ֆիլմ նկարահանել Նաստասյա Կինսկու մասնակցությամբ, քանի որ ես այնքան էլ «ծանոթ» չեմ աստղերի հետ։ Սակայն կարող եմ նկարահանել ֆիլմ կնոջ մասին, որը բազում վերելքներ և վայրէջքներ է ապրել։ Եթե նա չվախենա անկեղծ լինել և պատմել այն բանի մասին, թե որքան դժվար է կին լինելը, ես պատրաստ եմ այդպիսի ֆիլմ նկարահանել», – ասել է Խաչատրյանը մամուլի ասուլիսում ուրբաթ։

«Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 12–19–ը։ Փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից է։ 

«ԱՌԿԱ Style»–ը կինոփառատոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-