Աստղային կյանք

Ֆարրելլ Ուիլյամսը (Pharrell Williams) անսովոր արարքների սիրահար է: Comme des Garçons-ի հետ համատեղ ստեղծած նոր օծանելիքն էլ նա որոշել է մատուցել անսովոր կերպով: Նախևառաջ, նա երկար ժամանակ գաղտնի էր պահում օծանելիքի ներկայացման ամսաթիվը, և այն, թե ինչ բուրմունք է դա լինելու: Իսկ հետո, բոլորի համար անսպասելիորեն, նախորդ շաբաթ մի փոքր բացեց գաղտնիքը: Հայտնի դարձավ, որ սրվակը բավականին վառ տեսք է ունենալու, իսկ դրա դիզայնի վրա աշխատել է նյույորքյան սթրիթ-արտի կենդանի լեգենդ KAWS-ը, հայտնում է Cosmo.ru-ն: 

Ուիլյամսը նաև ներկայացրել է ճապոնական ապրանքանիշի հետ աշխատանքից ստացած տպավորությունները: «Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ աշխատել նրանց հետ և այդ համագործակցությունից փորձ ձեռք բերել»:

Օծանելիքը կկոչվի Girl, սակայն չարժե այն ընկալել տառացիորեն: Անվանումից մի փոքր ներքև տրվում է պարզաբանում` «Աղջիկների և տղաների համար»: Այնպես որ, մարդկության ուժեղ կեսն իրական հնարավորություն կունենա գնահատել նորույթը: Սպասվում է, որ Girl by Pharrell Williams-ը վաճառքում կհայտնվի արդեն օգոստոսի 28-ին: -0-