Աստղային կյանք

Նախորդ տարվա մայիսին Անջելինա Ջոլին շոկի էր ենթարկել հասարակայնությունը` ողջ աշխարհին պատմելով կրծքագեղձերի հեռացման վիրահատության մասին, որն արել է քաղցկեղի կանխարգելման նպատակով։ Իսկ այսօր հայտնի է դարձել, որ դերասանուհին ևս մեկ ծանր վիրահատություն է տարել` ձվարանների հեռացում, հաղորդում է Spletnik.ru–ն։

«Ես այլևս չեմ կարող երեխաներ ունենալ։ Եվ հետագայում որոշ ֆիզիկական փոփոխությունների եմ սպասում։ Հեռացրել եմ ֆալոպիևյան խողովակներն ու ձվարանները, բայց թողել եմ արգանդը, քանի որ ոչ մի հարազատ այդ օրգանի հիվանդություններից չի տառապել»,– նախօրեին ասել է նա The New York Times–ին տված հարցազրույցում։ 

Ջոլիի խոսքով, վերջերս քաղցկեղածին բջիջների ակտիվությունը պարզող թեստի արդյունքներն այդքան էլ մխիթարիչ չեն եղել, ինչը նրան դրդել է այդ կարևոր որոշմանը։ 

Ջոլին նաև պատմել է, որ այդ վիրահատությունը պակաս բարդ է, քան կրցծքագեղձատումը, բայց դրա հետևանքներն ավելի լուրջ են, քանի որ կնոջ մոտ դաշտանադադար է սկսվում։ «Հորմոնալ թերապիայից անկախ, որն անցնում եմ, այժմ ես դաշտանադադարի փուլում եմ»։ -0-