Աստղային կյանք

Անփոխարինելի Շարլիզ Թերոնը և նրա նոր ընկեր, ճանաչված դերասան Շոն Պենը միասին են ապրում, իսկ վերջին շաբաթվա ընթացքում քննարկում են հարսանիքը, հաղորդում է spletnik.ru.–ն։

Առաջին անգամ Թերոնն ու Պենը միասին հայտնվել են մոտ երեք շաբաթ առաջ, իսկ հանդիպում են ընդամենը երկու ամիս։

Նշենք, որ Թերոնի և Պենի սիրավեպը միայն առաջին հայացքից է շատ արագ զարգանում։ 53–ամյա դերասանի և 38–ամյա դերասանուհու ընկերներն ասում են, որ ամեն ինչ սպասելի էր, քանի որ նրանք երկար տարիներ ընկերներ են եղել։

Ինտերնետային աղբյուրը հայտնում է, որ Պենը ոչ միայն բոլորովին կերպարանափոխվում է Շարլիզի հետ, այլ նաև շատ ջերմ է վերաբերվում նրա որդուն և պատրաստ է որդեգրել նրան։

Ներկայում Շոն Պենն ամուսնալուծված է, երկու երեխաների` 23–ամյա Դիլանի և 20–ամյա Հոփերի հայրն է։ -0-