Դերասաններ Էմմա Սթոունն ու Էնդրյու Գարֆիլդը որոշել են ընդմիջում անել հարաբերություններում, գրում է Cosmo.ru–ն։

Չնայած զույգի բաժանման մասին տարածված խոսակցություններին` բոլորը շարունակում էին հուսալ, որ նրանք կամուսնանան, սակայն զույգը որոշեց ընդմիջում անել հարաբերություններում։ Հիմա Գարֆիլդը մասնակցում է Թայվանում անցկացվող նկարահանումներին, դերասանն ամբողջովին ընկղմվել է աշխատանքի մեջ` մոռանալով ամեն ինչի մասին։ 

Դեռևս պարզ չէ` արդյո՞ք պետք է խոսել վերջնական բաժանման մասին։ Մնում է միայն սպասել դերասանների կողմից տեղեկատվության հաստատմանը կամ հերքմանը։ 

Դերասանների բաժանման մասին առաջին խոսակցությունները սկսեցին տարածվել մի շարք մրցանակաբաշխություններից հետո, որոնց թվում են «Ոսկե գլոբուսը» և «Օսկարը», որտեղ Սթոունը հայտնվեց մենակ։ 

Հիշեցնենք, որ Էմման և Էնդրյուն միասին էին երեք տարի։ Դերասանները ծանոթացել էին «Սարդ մարդը» ֆիլմի նկարահանման հրապարակում։ -0-