Աստղային կյանք

2015 թվականն Էմմա Սթոունի համարանմոռանալի կլինի։ Բացի այն, որ «Բյորդմեն» դրամայի համար դերասանուհին առաջադրվել է «Օսկարի» «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր» անվանակարգում, ամռանը նրան ևս մի կարևոր իրադարձություն է սպասվում` հարսանիք, գրում է Cosmo.ru–ն։

Չորս տարվա սիրավեպից հետո Էմմային ամուսնության առաջարկ է արել նրա զուգընկեր Էնդրյու Գարֆիլդը։

Հայտնի է, որ դերասանները որոշել են ամուսնանալ Հռոմում, զույգը ռոմանտիկ հիշողությունների ունի` կապված այդ քաղաքի հետ։ Հարսանիքը տեղի կունենա նեղ շրջանակում, հանդիսությանը մասնակցելու հրավեր են ստացել զույգի մոտ 30 ընկերներն ու մտերիմները։ 

Ըստ խոսակցությունների` հարսնացուն արդեն ընտրել է հարսանեկան զգեստը։ Էմման հույս ունի, որ հարսանիքը «դրամատիկ» կլինի և երկար կհիշվի։ Իսկ մենք մաղթում ենք, որպեսզի հանդիսությունն իսկապես շքեղ լինի և փեսացուի, և հարսնացուի համար, իսկ գլխավորը, որպեսզի երկար և երջանիկ ընտանեկան կյանքի հիանալի սկիզբ դառնա։ -0-