Աստղային կյանք

90–ականների վերջին և 2000–ականների սկզբին մեծ ճանաչում ունեցող ռեփերներից մեկը` Էմինեմը, հարցազրույց է տվել Men’s Journal–ին։ Առիթ է դարձել «Ձախլիկը» դրաման, որը պատմում է երիտասարդ բռնցքամարտիկի բարդ ճակատագրի մասին։ Նախատեսված էր, որ Էմինեմն այդ ֆիլմում գլխավոր դեր կունենա, սակայն նա հրաժարվել էր նկարահանումներից, և դերը ստանձնել էր Ջեյք Ջիլենհոլը, իսկ Էմինեմը հանդես էր եկել որպես ֆիլմի երաժշտական պրոդյուսեր. ֆիլմում հնչում է նրա Phenomenal երգը: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։ 

Էմինեմը մանրամասն պատմել է թմրանյութերի և ալկոհոլային կախվածությունների դեմ պայքարի մասին։ Նա պատմել է, թե ինչպես է 2007 թվականին չարաշահել վալիումն ու վիկոդինը, ինչի հետևանքով ստամոքսի խոց է առաջացել, և քաղցած ժամանակ սուր ցավեր է ունեցել, անընդհատ կերել է և գիրացել մինչև 105 կիլոգրամ։ Թմրամոլների կլինիկայում բուժվելուց հետո որոշել է առողջ կենսակերպ վարել և սկսել է վազքով զբաղվել։ Եվ շուտով հասկացել է, որ «նրա ուղեղը կախվածությունների հակում ունի»՝ հիմա էլ նա նրա մոտ վազքից է կախվածություն առաջացել։ Ավելի ճիշտ` էնդորֆիններից, որոնք արտադրվում են ֆիզիկական ակտիվության ընթացքում։ 

«Ես նմանվել էի գրողի տարած դաշտամկան,– խոստովանել է Էմինեմը։ – Օրական տանսյոթ մղոն վազում էի։ Արթնանում էի առավոտյան և ստուդիա գնալուց առաջ մեկ ժամում վազքով անցնում էի ութուկես մղոն։ Իսկ հետո վերադառնում էի տուն և վազում ևս ութուկես մղոն»։ 

Ոտքերի մշտական ծանրաբեռնվածությունն էլ ազդրամկանների խնդիրներ առաջ բերեց։ Նրա մյուս կախվածությունը դարձավ կալորիաներ հաշվելը` նա օրական պետք է այրեր նվազագույնը 2000 կալորիա։  Այսօր երգչի քաշը նվազել է մինչև 67 կիլոգրամ։ Բացի վազքից, Էմինեմը տարվել է մարզումներով` սկզբում Insanity ինտենսիվ ծրագրով, այնուհետև` նմանատիպ այլ ծրագրերով։ Այս ամենի հետևանքով Էմինեմը երկու օր չի կարողացել քայլել։ 

Այժմ նա կարծում է, որ ֆիզկուլտուրան իր դեպքում կախվածություն է, օբսեսիվ–կոմպուլսիվային շեղում։ -0-