Աստղային կյանք

Մեծ Բրիտանիայում կայացել է Էլթոն Ջոնի և նրա ընկերոջ` Դևիդ Ֆերնիշի ամուսնության արարողությունը, հայտնում է Gazeta.ru-ն։

«Կարծում եմ, որ սա նոր օրենքներից օգտվելու և տոնելու լավ հնարավորություն է մեզ համար»,– ավելի վաղ ասել էր Էլթոն Ջոնը։

Մինչ այդ երգչի մամուլի քարտուղար Գարի Ֆերոուն հայտնել էր, որ արարողությունը կանցկացվի հանգստյան օրերին։ Նա նշել էր նաև, որ կողմնակի անձինք չեն մասնակցի արարողությանը։ -0-