Աստղային կյանք

Վլադիվոստոկի Ֆրունզենյան շրջանի դատախազությունը երգչուհի Ելենա Վաենգայի դեմ գործ է հարուցել վարչական իրավախախտման համար, հաղորդում է Lenta.ru–ն` հղում անելով Vostok.Today կայքին։ Առիթը տեղի բլոգեր Եվգենի Կովալին սոցիալական ցանցում վիրավորելն է, ով դիմել է իրավապահ մարմիններին։

Դատախազության՝ Կովալին ուղարկած նամակում նշվում է, որ հայտարարությունը կուղղորդվի հաշտարար դատավորին` հետագա դիտարկման համար։ Երգչուհուն կարող է սպառնալ մինչև 50 հազար ռուբլու տուգանք։

LifeNews–ը հավելում է, որ Վաենգան պատրաստ է կրկնել իր խոսքերը. «Հաճույքով դատարանին կվճարեմ 100 հազար և ևս մեկ անգամ գրողի ծոցը կուղարկեմ նրան»,– մեջբերում է երգչուհու խոսքերը հեռուստաալիքը։

Վաենգայի և Կովալի միջև վեճը տեղի է ուենցել 2015թ.–ի ապրիլին Վլադիվոստոկում նրա համերգից հետո։ Instagram–ի իր էջում երգչուհին բողոքել է իր հյուրախաղերի կազմակերպիչներից և տեղի հյուրանոցային ծառայությունից։ Կովալը նրա գրության տակ մեկնաբանություն է թողել և նրան անվանել բռի։ Դրան ի պատասխան` արդեն բլոգերի էջում երգչուհին գրել է. «Կորի՛ր գրողի ծոցը։ Սա քեզ բռիության համար»։

Ելենա Վաենգան ելույթ է ունենում 1996թ.–ից։ Նա թողարկել է 10 ալբոմ, վերջինը` 2014թ.–ին։ Երգչուհին հինգ անգամ դարձել է «Տարվա շանսոն» ազգային մրցանակի դափնեկիր և վեց անգամ` «Ոսկե գրամոֆոնի»։ Իր գրեթե բոլոր երգերի երաժշտության և խոսքերի հեղինակը հենց Վաենգան է։ -0-