Աստղային կյանք

Super–ին տված բացառիկ հարցազրույցում երգչուհի Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսինը` հաղորդավար Դմիտրի Շեպելևը, առաջին անգամ խոսել է կնոջ հետ հարաբերությունների մասին։

Ի տարբերություն երգչուհու հարազատների՝ 32–ամյա հաղորդավարը վերջին երկու օրը չէր պատասխանում հեռախոսազանգերին և հարցազրույց չէր տալիս։ Մինչ հեռուստատեսային շոուների եթերում երգչուհու հարազատներն ու ընկերները ցավում էին աստղի մահվան կապակցությամբ, Շեպելևը փորձում էր Բուլղարիայի Բուրգաս քաղաքից վերադառնալ Մոսկվա։ Նա երկու տարեկան որդու` Պլատոնի հետ, Ժաննայի մահից ընդամենը մեկ օր առաջ ճակատագրական զուգադիպությամբ մեկնել էր Բուրգաս։ 

Նախօրեին, ժամը 14։00–ին Դմիտրիին սպասում էին Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլում», որտեղ տեղի էր ունենում Ժաննայի քաղաքացիական հոգեհանգիստը։ Սակայն բազմահազար ամբոխի մեջ Շեպելևին գտնելու փորձերն ապարդյուն էին, երգչուհու ամուսինն այդպես էլ չհայտնվեց։ 

Դմիտրին առաջին անգամ Super–ի հետ է խոսել այն մասին, թե ինչն է ստիպել նրան թողնել մահացող Ֆրիսկեին, և թե ինչպես են երկու տարի շարունակ պայքարել անբուժելի հիվանդության դեմ։ Super–ը զրուցել է Դմիտրիի հետ Բուրգասի օդանավակայանում, որտեղից նա մեկ օր հետո վերջապես կարողացել է մեկնել Մոսկվա սիրելիին ընդմիշտ հրաժեշտ տալու համար։ 

Դմիտրին տեղեկացրել է, որ հրաժեշտի արարողությունը նախատեսված է Ժաննայի երկրպագուների համար, որպեսզի նրանք, ովքեր սիրում են Ժաննային և նրա երգերը, կարողանան ևս մեկ անգամ տեսնել աստղին, քանի որ երկու տարի չեն տեսել նրան։ Իսկ այսօր ամենակարևոր օրն է իր և երգչուհու ընտանիքի համար։ Այսօր տեղի կունենան սգո պատարագն ու հուղարկավորությունը։ Շեպելևը կլինի Մոսկվայում, այսինքն՝ նա ու Ժաննան կրկին միասին կլինեն։ 

«Այն ամենը, ինչ մենք արել ենք, և այն, ինչ հիմա ես եմ շարունակում անել մեր տղայի (Պլատոնի) համար, մեկ գլխավոր կանոնի է ենթարկվում` այն, ինչ տեղի է ունենում, պետք է լավ լինի Ժաննայի, երեխայի և ինձ համար։ Հենց այդ պատճառով կարծում եմ, որ առաջին հերթին պետք է հոգ տանեմ երեխայի մասին, իսկ վաղն առավոտյան կլինեմ իմ Ժաննայի հետ», – ասել է Շեպելևը։ 

Պլատոնի հետ նրանք դեռևս չեն զրուցել, Շեպելևն ինքը կխոսի որդու հետ, պարզապես դեռ ժամանակը չէ։

Զրույցի սկզբում Շեպելևն ասել է, որ Ժաննան իր հարսնացուն է` տեղեկացնելով, որ երգչուհու նախորդ ծննդյան օրն ամուսնության առաջարկ է արել, և նրանք մատանիներ են փոխանակել։ Ժաննան ասել է «այո»։

Հայտնի երգչուհի և դերասանուհի Ժաննա Ֆրիսկեն մահացել է երեքշաբթի գիշերը, նա 41 տարեկան էր։ -0-

https://www.youtube.com/watch?v=ueQ3HcfD_Zc