Աստղային կյանք

Ռուս դերասան Դմիտրի Դյուժևի կինը երկրորդ որդուն է լույս աշխարհ բերել, հայտնում է Сosmo.ru–ն։

Դմիտրի Դյուժևն ու նրա կինը` Տատյանան, կրկին ծնող են դարձել, հունվարի 26–ին ծնվել է նրանց երկրորդ որդին։

Փոքրիկը լույս աշխարհ է եկել Մոսկվայի կլինիկաներից մեկում։ Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է զույգը անվանելու իրենց երկրորդ որդուն։ Դմիտրիի և Տատյանայի ավագ որդին` Իվանը, վեց տարեկան է։

Զույգը երկար ժամանակ գաղտնի էր պահում Տատյանայի երկրորդ հղիությունը։ Միայն հոկտեմբերին հայտնի դարձավ, որ դերասանի կինը կրկին պատրաստվում է մայրանալ։ Գաղտնիքը բացահայտել է դիզայներ Վալենտին Յուդաշկինի կինը` Մարինան` Instagram –ում հրապարակելով Տատյանայի լուսանկարը, որտեղ երևում էր նրա կլորիկ փորը։

Ծնողները նախօրոք չեն իմացել ապագա երեխայի սեռը, այդ պատճառով որդու լույս աշխարհ գալը նրանց համար անակնկալ է եղել։ -0-