Աստղային կյանք

Հոլիվուդի հավասարակշռությունը պահպանվել է` մինչ ամուրի Ջորջ Քլունին ամուսնացավ իր ընկերուհի Ամալ Ալամուդինի հետ, մեկ այլ ոչ պակաս հայտնի ամուրի բաժանվեց իր ընկերուհուց: Ինչպես հայտնում է արևմտյան մամուլը, մեկուկես տարվա սիրային հարաբերություններից և նույնիսկ համատեղ կյանքից հետո Լեոնարդո ԴիԿապրիոն որոշել է բաժանվել մոդել Թոնի Գարնից: Այդ մասին գրում է Starslife

Պատճառները, որոնցից ելնելով ազատ կյանքը սիրող 39-ամյա դերասանը բաժանվել է 22-ամյա մոդելից, չեն հաղորդվում: Սակայն կարելի է ենթադրել, որ ԴիԿապրիոն այս պահին դեռ պատրաստ չէ լուրջ հարաբերությունների, իսկ առավել ևս` ընտանիք ստեղծելու: Իհարկե, այդ զույգի հարաբերությունները չի կարելի իդեալական անվանել, հայտնի մարդիկ երկար ժամանակ են անցկացրել իրարից հեռու, հատկապես վերջին ամիսներին հազվադեպ կարելի էր նրանց միասին տեսնել. մինչ Թոնին այցելում էր բարձրաշխարհիկ հավաքույթների Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում, Լեոն զվարճանում էր Արևմտյան ափի ակումբներում:

Սոցցանցերի հոռետես տրամադրված օգտագործողներին որևէ կերպ չեն զարմացրել վերջին լուրերը: Բավական է հիշել «Մեծն Գեթսբի» ֆիլմի աստղի մեկնաբանությունները, որոնք վերաբերում էին Օռլանդո Բլումի և մոդել Միրանդա Քերի բաժանմանը: «Ծովում դեռ շատ այլ ձկներ կան»,- մտերիմ ընկերոջը պաշտպանել էր Լեոն: -0-