Աստղային կյանք

Ամերիկացի հաքերները ոչ մի կերպ չեն հանդարտվում: Բջջային հեռախոսներից ինտիմ բնույթի լուսանկարները գողանալու նոր զոհերի թվում են դերասանուհի Վայնոնա Ռայդերը, մոդել Քենդիս Սուեյնփոլը և առաջին տղամարդը, ում անձնական լուսանկարները ևս գողացել են` Հալք Հոգանի որդին` Նիքը, հաղորդում է Woman.ru-ն:

Աստղերը հազիվ էին հասցրել ազատ շունչ քաշել Apple ընկերության մենեջերների հավաստիացումներից հետո այն մասին, որ հեռախոսներում գտնվող նրանց անձնական լուսանկարները հուսալիորեն պաշտպանված են (անվտանգության համակարգում մի շարք ուղղումներից հետո), երբ անանուն հաքերները համացանցում տեղադրեցին ինտիմ բնույթի լուսանկարների նոր խմբաքանակը:

Այս անգամ զոհերի թվում էին Ջոննի Դեփի նախկին սիրեցյալ, 42-ամյա Վայնոնա Ռայդերը, «Բևերլի Հիլզ 90210» սերիալի աստղ Անալին ՄակՔորդն ու տուժածների մեծ ցանկի առաջին տղամարդը` հայտնի Հալք Հոգանի որդին` դերասան Նիք Հոգանը: -0-