Աստղային կյանք

Միլիոնատեր, պոկեր խաղացող, սուր զգացողությունների սիրահար, կնամոլ, Instagram–ի աստղ ամերիկահայ Դեն Բիլզերյանը հայտնի է իր խելահեղ արարքներով։ Թերևս հերթական խելահեղ արարքը կարելի է համարել այն, որ նա պատրաստվում է սեփական թեկնածությունն առաջադրել ԱՄՆ–ի նախագահի պաշտոնի համար։ Ահա նրա նախընտրական պաստառը։

Բիլզերյանը վաղուց հայտնի է զբոսանավերի վրա կիսամերկ գեղեցկուհիների հետ անցկացրած ճոխ խնջույքներով և կռիվներով, որոնք պայթեցնում են Instagram–ը։ Սակայն երբեմն նա բացարձակապես խելքից դուրս արարքներ է թույլ տալիս, և էական չէ` դրանք հայտնվում են Instagram–ում, թե ոչ։ Fishki.net–ը կազմել է նրա անսովոր և յուրօրինակ արարքների ցուցակը, որը բաղկացած է 10 կետից։

Դերասանուհուն լողավազան է գցել

Բիլզերյանի հետ կապված ամենաաղմկահարույց պատմություններից մեկն այն է, որ նա իր առանձնատան տանիքից լողավազան էր նետել լրիվ մերկ 18-ամյա պոռնոդերասանուհի Ջենիս Գրիֆիտին։ Ընկնելու ընթացքում Ջենիսը կոտրել էր ոտքը։ Գրիֆիտը Բիլզերյանի դեմ հայց էր ներկայացրել դատարան։

Ինքն իրեն անվանել է «Պոկերի Բիլ Գեյթս»

Իրեն ինչ–որ բանի Բիլ Գեյթս կարող է անվանել միայն մեծ ինքնագնահատական ունեցող մարդը։ Բիլզերյանն արել է դա։ 2014 թվականի ALL IN ամսագրի հետ ունեցած զրույցի ժամանակ Բիլզերյանն իրեն անվանել է «Պոկերի Բիլ Գեյթս», եթե պոկերը համեմատենք բիզնեսի հետ։ Գուցե սա այնքան էլ չափազանցություն չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նա 50 մլն դոլար է վաստակել պոկեր խաղալով, ներառյալ` նրա 10.8 մլն դոլարի խոշոր շահումը։

Ձերբակալվել է ուսումնարանում բեռնախցիկում գտնված գնդացրի համար

Բիլզերյանը զենք շատ է սիրում, նա ունի 97 միավոր զենք, չհաշված այն, որ իր առանձնատան բոլոր սենյակներում մեկական լիցքավորված ատրճանակ է պահում։ Զենքի հանդեպ ունեցած կիրքը բավականին երկար պատմություն ունի, ինչը նրան մեծ դժբախտություններ է բերել` հաշվի առնելով նրա տարիքը։ Բարձր դասարաններում Բիլզերյանը ձերբակալվել է զենք կրելու համար։ Նրա ավտոմեքենայի բեռնախցիկում մի անգամ գնդացիր էին հայտնաբերել։ Դրանից հետո Բիլզերյանին վռնդել էին ուսումնարանից։

ԱՄՆ–ի ռազմածովային ուժերից դուրս են վռնդել ավարտելուց երկու օր առաջ

Բիլզերյանը մոտավորապես 510 օր ԱՄՆ–ի ՌԾՈՒ–ում մարտավարական ստորաբաժանման վերապատրաստումներ էր անցնում։ Սպաներից մեկին հասցրած վիրավորանքի համար նրան վռնդեցին։ Բիլզերյանը պնդում է, որ իրեն առանց պատճառի են վռնդել։

Երկու ամսում 5.6 մլն դոլար է տանուլ տվել

Գուցե մի քանի միլիոն դոլարի կորուստը ամենասարսափելի իրադարձությունը չէ Բիլզերյանի կյանքում, քանի որ նա բավականին լավ ապահովագրական հիմնադրամ ունի հոր` նախկին առևտրական Փոլ Բիլզերյանի շնորհիվ։ Սակայն ապշեցուցիչ է այն փաստը, թե որքան արագ նա կարողացավ այդ ամենը վատնել պոկերի և այլ խաղերի վրա։

Ռումբի բաղադրիչներ պահելու համար ձերբակալվել է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում

2014թ.–ին Բիլզերյանին ձերբակալել էին Լոս Անջելեսի օդանավակայանում։ Պատճառն այն էր, որ նա փորձել էր ռումբ պատրաստելու սարքավորումներ և բաղադրիչներ մտցնել ինքնաթիռ։ Հավատարիմ մնալով իր ոճին` ձերբակալությունից անմիջապես հետո նա Instagram–ում հրապարակել էր ինքնաթիռում արված լուսանկարը։ Նրա կողքին, ինչպես միշտ, աղջիկներ էին, իսկ լուսանկարի տակ «Բանտ… այլևս երբեք» գրառումը։

Կատվին վերածել է ինտերնետային աստղի

Բիլզերյանի Փափկամազիկ անունով կատուն ունի սեփական Instagram–ը` 808 հազար բաժանորդներով։ Դատելով գրառումներից` Փափկամազիկն իր տիրոջ «կատվային» տարբերակն է. այնտեղ կան կատվի լուսանկարները` զենքով, մերկ կանանցով և պոկերի խաղանիշներով։ Ասացեք, ձե՞զ էլ է վիրավորում այն փաստը, որ Բիլզերյանի կատվի Instagram–ն ավելի հետաքրքիր է, քան ձեր կյանքը։

Սրտի երեք կաթված, որոնցից երկուսը` 25 տարեկանում

Դեն Բիլզերյանի կարգախոսն է` «շտապիր ապրել, մեռիր երիտասարդ»։ Եվ գրեթե հասել է դրան։ 25 տարեկանում լեռնադահուկային հանգստավայրում կոկաինով, ծեծկռտուքներով, բուռն սեքսով և խաղերով լեցուն խելահեղ արձակուրդներից մեկի ժամանակ նա առաջին անգամ սրտի կաթված է ստացել։ Բարեբախտաբար, նա արագ է ապաքինվել, բայց նույնիսկ կյանքի բուռն շրջանում մեկ կաթվածը սարսափելի տպավորություն է։ Երրորդ սրտի կաթվածը նա ստացել է Հավայան կղզիներ–Լոս Անջելես թռիչքի ժամանակ հերթական մրցաշարից հետո։

Պնդում է, որ մի անգամ 12 օրվա ընթացքում սեռական հարաբերություն է ունեցել 16 կանանց հետ։

Եթե Բիլզերյանը շարունակի այսօրինակ «մարզումները», ապա նա երբեք մարզասրահ հաճախելու անհրաժեշտություն չի ունենա։ Հովարդ Սթերնին տված իր հարցազրույցում Բիլզերյանը պատմել է Կանն կատարած ուղևորության մասին, որտեղ նա 12 օրվա ընթացքում սեռական հարաբերություն է ունեցել 16 կանանց հետ։ Այլ կերպ ասած` այդ 12 օրերից յուրաքանչուրի ընթացքում նա ունեցել է առնվազն մեկ նոր կին։

Իր տանն աշխատանքով է ապահովում երեք շեֆ–խոհարարի

Նույն հարցազրույցում Բիլզերյանը խոստովանել է, որ իր տանն աշխատում են երեք շեֆ–խոհարարներ, որոնք բավարարում են նրա հսկայական ախորժակը։ Խոհարարներն աշխատում են հերթափոխով։ Բիլզերյանն ունի 20 աշխատող, ներառյալ` երեք անձնական օգնականները։ -0-