Աստղային կյանք

Միլիոնատեր, պոկեր խաղացող, սուր զգացողությունների սիրահար, կնամոլ, Instagram–ի աստղ Դեն Բիլզերյանն իր Facebook–ի և Instagram–ի էջերում հրապարակել է նախընտրական արշավի պաստառի օրինակը, որով պատրաստվում է հանդես գալ 2016 թվականի ԱՄՆ–ի նախագահական ընտրություններում։

Պաստառի վրա նա պատկերված է կրիայի վրա նստած, իսկ ձեռքին խոշոր տրամաչափի գնդացիր է։ Եվ, ինչպես միշտ, շրջապատված է գեղեցկուհիներով։

«Ինձ հարցրեցին` ինչ  նախընտրական պաստառ եմ նախընտրում, ես պատասխանեցի, որ դա ինձ չի հուզում, քանի դեռ ես գնդացրով եմ` կրիայի վրա նստած», – գրել է նա պաստառի տակ։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ԱՄՆ–ի նախագահի ընտրությունների ժամանակ Բիլզերյանը պատրաստվում է առաջադրել սեփական թեկնածությունը։ Այս մասին մեծահարուստը կհայտարարի հունիսի 24-ին Նյու Յորքի էլիտար ակումբներից մեկում կայանալիք երեկույթի ժամանակ։ 

Դեն Բիլզերյանի հետևորդների քանակը միայն Instagram–ում հասնում է 9.4 միլիոնի, ևս շուրջ 8.3 մլն. մարդ` Facebook–ում, այնպես որ նա «որոշակի ներուժ» ունի։ -0-