Աստղային կյանք

52-ամյա Դեմի Մուրը կարող է հայտնվել դատարանում։ Պատճառը դերասանուհու տան լողավազանում տեղի ունեցած ողբերգությունն է, գրում է Super.ru-ն: 

Թեև խնջույքը կազմակերպել էր նրա օգնականը, այնուհանդերձ հոլիվուդյան դերասանուհին պետք է պատասխան տա օրենքի առջև: «Գործատուն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում իր ենթակաների գործողությունների համար, – նշել է իրավաբան Ջուլիան Չանը։ — Տանտերը պատասխանատվություն է կրում իր տան տարածքում անցկացվող ցանկացած միջոցառման համար: Դեմի Մուրի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի, քանի որ նա չի կարողացել պատշաճ վերահսկում ապահովել իր տան լողավազանում»։

Հիշեցնենք, որ Դեմի Մուրի օգնականը հանգստյան օրերին երեկույթ էր կազմակերպել դերասանուհու տանը, և այդ խնջույքն ավարտվել էր ողբերգությամբ. կիրակի առավոտյան տան լողավազանում տղամարդու դիակ էր հայտնաբերվել: -0-