Աստղային կյանք

Քիմ Քարդաշյան Ուեսթը երկու անգամ պաշտոնապես ելույթ է ունեցել և հերքել լուրերն այն մասին, թե իրենք պատրաստվում են երկրորդ երեխային կրկին աշխարհագրական ուղղության անունով կոչել։ Հիշեցնենք, որ 34–ամյա Քիմն ու 38–ամյա ռեփեր Քանյեն իրենց առաջնեկին անվանակոչել են North (Հյուսիս)։ Բայց Daily Mail–ը կարողացել է պարզել, թե ինչ անուն է ընտրել Ուեսթ զույգը։ «Ամուսինները որոշել են իրենց որդուն անվանել Իսթոն (Easton)», – գրել է թերթը:

Ուեսթը լույս աշխարհ կգա մոտ հինգ ամսից։ Անվան մյուս տարբերակը Սաութն է եղել (Հարավ), որն առանձնապես Քիմի սրտով չի եղել։ Ընտանիքի մտերիմ ընկերը Daily Mail–ին հայտնել է, որ աստղային զույգը նախորդ շաբաթ վերջնական ընտրություն է կատարել և որոշել, որ տղայի անունը Իսթոն պետք է լինի։ 

Այս ենթադրության համար հիմք է հանդիսացել ոչ միայն այն փաստը, որ ամուսնական զույգի առաջնեկի անունը Նորթ է, այլ նաև այն, որ նրանք չափազանց ոգեշնչվել էին Հայաստան կատարած այցից։ Daily MAil-ն այս անունը հենց այնպես չի ընտրել՝ զուգահեռներ տանելով Արևելքի հետ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քիմը հղիության մասին հայտարարել էր արևոտ Հայաստան կատարած ճանապարհորդությունից անմիջապես հետո, թերթը, հավանաբար, ենթադրում է, որ զույգի ապագա որդու անունը հենց այդպիսին էլ կլինի՝ «արևելյան»։ -0-