Աստղային կյանք

Փաստաբան Ամալ Ալամուդինը և դերասան Ջորջ Քլունին ցանկանում են ծնող դառնալ, հաղորդում է Cosmo.ru–ն։

Հարսանիքից հետո նախկին երդվյալ ամուրի 54–ամյա Քլունին պատմել է լրագրողներին, որ երեխայի ծնունդն իր և Ամալի  must-do ցուցակի առաջին հորիզոնականներում չէ։ Սակայն ինն ամիս անց զույգը փոխեց ծրագրերը և շուտով պատրաստվում է երեխա ունենալ։ Ալամուդին–Քլունի զույգին մոտ կանգնած աղբյուրի խոսքով` սիրահարներն այցելում են մասնագիտացված բժշկական կենտրոն, որը զբաղվում է ընտանիքի ծրագրման հարցերով։ 

«Նրանք որոշել են, որ արդեն ծնող դառնալու իդելական ժամանակն է։ Ամալը չի աշխատում ժամանակից ավելի և առայժմ նոր գործեր չի վերցնում, զբաղվում է միայն ընթացիկով, իսկ Ջորջն արդեն հասունացել է երեխայի համար»,– պատմել է ինսայդերը։ 

Աղբյուրն ընդգծել է նաև, որ ամուսինները ցանկանում են երեխա ունենալ արդեն հաջորդ տարի, որպեսզի «հասցնեն» մինչև Սուրբ ծնունդ, ինչից հետո զույգը մտադիր է Նահանգներից տեղափոխվել Լոնդոն։ -0-