Աստղային կյանք

Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեյթի նորածին դստեր կնքահայրը կլինի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, հայտնում է Korrespondent.net–ը։ 

Արքայադուստրը ծնվել է մայիսի 2–ին առավոտյան 08։34–ին հայրիկի ներկայությամբ։ Դեռևս հայտնի չէ, թե երբ է տեղի ունենալու մկրտության արարողությունը։ Բրիտանական թագի ժառանգորդուհու անունն է Շառլոթ Եղիսաբեթ Դիանա։ Երեխան անվանակոչվել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու համաձայնությամբ։ Նա Քեյթի և Ուիլյամի երկրորդ զավակն է, նրանց առաջնեկը ծնվել է 2013թ.–ի հունիսին։ 

Դևիդ Բեքհեմի և արքայազն Ուիլյամի ընտանիքները ծանոթացել են դեռևս 2011թ.–ին, և այդ ժամանակից ի վեր պահպանում են ընկերական հարաբերությունները։ 

Հիշեցնենք, որ Բեքհեմը խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդ», «Պրեստոն Նորթ Էնդ», «Ռեալ Մադրիդ», «Միլան», «Լոս Անջելես Գելեքսի» և «Պարի Սեն Ժերմեն» ակումբների կազմում, ինչպես նաև հանդես է եկել Անգլիայի հավաքականի կազմում, որտեղ նա ռեկորդ է սահմանել դաշտ դուրս եկած խաղացողների շրջանում խաղացած հանդիպումների թվով։ Բեքհեմը ֆուտբոլային կարիերան ավարտել է 2013թ.–ին։ Շուտով կլրանա Բեքհեմի 40–ամյակը։ -0-