Աստղային կյանք

Հայտնի չէ, թե ինչն է դրդել Բրեդլի Քուփեր և Սյուքի Ուոթերհաուս զույգին բաժանվել երկու տարվա հարաբերություններից հետո, բայց մարտի 19-ին մի քանի արևմտյան ԶԼՄ-ներ միաժամանակ հայտնել էին, որ ամերիկյան դերասանն ու բրիտանացի մոդելը բաժանվել են: Այս մասին գրում է Woman.ru-ն:

Բայց Բրեդլին չի ընկճվում. մի քանի օր առաջ նրան տեսել են աշխույժ ընկերական միջավայրում՝ «Մոլեգնություն» ֆիլմի աստղ Մայլզ Թելլերի և կատակերգու դերասան Ջոն Հիլլի հետ: Նրանք սկզբում զվարճացել են Էլթոն Ջոնի համերգին Լաս Վեգասում, ապա` Surrender գիշերային ակումբի պարահրապարակում:

Հնարավոր է՝ Քուփերը սփոփվելու փորձեր է անում, քանի որ ոչ շատ վաղուց զույգը բնակարան էր փնտրում Ուոթերհաուսի հայրենի քաղաքում`Լոնդոնում, իսկ այժմ բրիտանուհու հետ երջանիկ լինելու երազանքները հօդս ցնդեցին: Համացանցում արդեն լուրերն են պտտվում, որ հենց Սյուքին է եղել բաժանման նախաձեռնողը, քանի որ դերասանը ցանկանում էր նրան ամուսնության առաջարկ անել, բայց նա դեռ պատրաստ չէր ընտանիք կազմել: -0-