Աստղային կյանք

Բրեդլի Քուփերը դատական քաշքշուկի մեջ է ներքաշվել ֆրանսիական Oops տաբլոիդի հետ։ Պատճա՞ռը. Cherchez la femme! 

Դերասանի զայրույթի պատճառը ռուս Իրինա Շեյքի հետ նրա հարաբերությունների մասին հոդվածն է։ Անձնական կյանքին միջամտության համար ամերիկացին 11 հազար եվրոյի փոխհատուցում է պահանջել։ 

Oops–ի խմբագրությունը տարակուսանքի մեջ է. «Մենք հիմնվել ենք իսպանական Hola–ի լուսանկարների վրա, որոնք նայելիս հստակ կարելի է ասել, որ Բրեդլին և Իրինան հանդիպում են»,– հաղորդում է Tatler.ru–ն։

Ավելի մեղմ էր նույն համարում հոլիվուդյան մեկ այլ ամուրի Լեոնարդո ԴիԿապրիոյի մասին նյութը։ Ըստ ամսագրի` «Ուոլ սթրիթի գայլը» չի ցանկանում մասնակցել այն մանուկի կյանքին, ում, իբր, պատրաստվում է լույս աշխարհ բերել երգչուհի Ռիհաննան։ Աշխատակիցների մեծ երևակայությունը կարող է Oops–ի համար 18 հազար եվրո արժենալ։ -0-