Աստղային կյանք

Լուրեր են պտտվում, որ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը մտադիր են ամուսնալուծվել։ Առաջինն այդ մասին գրել է ամերիկյան In Touch ամսագիրը։ Զույգին մոտ կանգնած աղբյուրը հրատարակության թղթակցին պատմել է, որ 51–ամյա դերասանը հոգնել է ամուսնությունից և ցանկանում է հեռանալ կնոջից, գրում է Woman.ru–ն։

«Հենց Բրեդն է պնդում ամուսնալուծվել։ Նա ասել է, որ Էնջիի հետ իրենց պատմությունն ավարտվել է։ Նա իրեն դժբախտ է զգում և ցանկանում է բաժանվել կնոջից»,– լրագրողներին պատմել է ինսայդերը։

Ընտանիքի ընկերոջ լուրերով` Փիթը հոգնել է Ջոլիի մշտական հսկողությունից. «Նախկինում Բրեդին դուր էր գալիս, որ Անջելինան կարողանում է իր վրա պատասխանատվություն վերցնել։ Բայց վերջին ժամանակ նրան սկսել է ջղայնացնել, որ կինը որոշումներ է կայացնում երկուսի փոխարեն։ Հիմա նա ափսոսում է, որ ինքն է թույլ տվել նրան գլխավորը լինել»։

Սակայն աստղերը չեն շտապի ամուսնալուծվել։ Բանն այն է, որ 2015թ.–ի վերջին նշանակված է Ջոլիի «Ծովի մոտ» նոր ֆիլմի պրեմիերան, որում նա հանդես է եկել որպես ռեժիսոր և դերասան։ Բրեդը նույնպես խաղացել է ֆիլմում։

Աղբյուրը պնդում է, որ ֆիլմը Ջոլիի համար մեծ նշանակություն ունի, և դրա համար նա կարողացել է համոզել ամուսնուն հետաձգել բաժանման մասին հայտարարությունը` հասարակության հետաքրքրությունը պրեմիերայի նկատմամբ չխաթարելու համար։ «Բրեդը դժկամորեն համաձայնել է»,– ասում է զույգի ընկերը։ -0-