Աստղային կյանք

Դերասան Բրեդ Փիթը որոշել է լավ կյանք ապահովել հավերի համար, հաղորդում է Cosmo.ru-ն:

Աստղի կարծիքով` ձվերի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերությունները թռչուններին պահում են «անմարդկային» պայմաններում։ Իբր հավերին պահում են փոքր արդյունաբերական վանդակներում, որոնք կործանարար կերպով են ազդում նրանց առողջության վրա։

Իրավիճակն ինչ–որ կերպ շտկելու համար դերասանը, ստանալով ընկերոջ` հաղորդավար Բիլի Մարի աջակցությունը, նամակ է գրել Քրեյգ Ջելինեքին` ամենախոշոր մանրածախ առևտրի ցանցերից մեկի գլխավոր տնօրենին։

«Ձեզ լավ հայտնի է, որ ձեր խանութներում ներկայացված ձվերը ստացվում են ածան հավերից, որոնք պահվում են անընդունելի պայմաններում. փոքր վանդակում, որի չափերը թույլ չեն տալիս նույնիսկ մեկ թռչնին ազատ բացել թևերը, գտնվում է հինգ հավ։ Դա իսկական դաժանություն է կենդանիների նկատմամբ։ Դուք հիանալի գիտեք, որ սննդի շատ կորպորացիաներ` Burger King–ից մինչև Unilever, արդեն սկսել են ազատվել նման վանդակներից, իսկ Whole Foods–ն արդեն մի քանի տարի ընդհանրապես չի օգտագործում դրանք։ Ես հիանում եմ Costco–ի շատ դրական սոցիալական ծրագրերով։ Դուք մեծ արիություն եք հանդես բերել մի շարք հարցերում։ Կարո՞ք եք տարածել ձեր ուշադրությունը և ազնվությունը նաև հավերի վրա»,– հայտարարել է Բրեդը։ -0-