Աստղային կյանք

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին, ովքեր հայտնի են ոչ միայն որպես դերասաններ, այլ նաև որպես վեց երեխայի ծնողներ, որոնցից երեքը` որդեգրած, որոշել են ևս մեկ երեխա որդեգրել։ Այդ մասին գրում է Cosmo.ru–ն։ 

Ներքին աղբյուրի հաղորդմամբ` Անջելինան գտել է երեխային թուրք փախստականների ճամբարում, որտեղ եղել է որպես ՄԱԿ–ի բարի կամքի դեսպան։ Մուսա անունով երկու տարեկան տղայի պատմությունն այնպես է ցնցել դերասանուհուն, որ, ինչպես ասում են ականատեսները, նա նույնիսկ արտասվել է և միայն տղային գրկելուց հետո է հանդարտվել։

Այժմ Ջոլին ու Փիթը զբաղված են փաստաթղթերի ձևակերպմամբ։ Իսկ դա նշանակում է, որ շատ շուտով աշխարհում մեկ որբով պակաս կլինի, իսկ 13–ամյա կամբոջացի Մեդոքը, 11–ամյա Փաքսը Վիետնամից, եթովպացի 10–ամյա Զախարան և զույգի երեք սեփական երեխաները` 8–ամյա Շայլոն և 6–ամյա երկվորյակներ Վիվիենն ու Նոքսը, եղբայր կունենան։ Եթե, իհարկե, այս պատմությունը հորինված չլինի։ Բայց ծանոթ լինելով աստղային զույգի բնավորությանը` ևս մեկ երեխայի որդեգրումը միանգամայն հավանական է թվում։ -0-