Աստղային կյանք

The Star Magazine ամերիկյան տաբլոիդը ևս մեկ բիսեքսուալ գտավ հոլիվուդյան աստղերի մեջ, հաղորդում է Vesti.ru–ն։

Դա Բրեդ Փիթն է, ով իր կնոջ` Անջելինա Ջոլիի հետ յոթ երեխա է դաստիարակում։ Ավելին, պարբերականը հայտնում է, որ Ջոլին էլ է մտերիմ հարաբերություններ ունեցել կանանց հետ։ Միաժամանակ ամուսինները չեն թաքցնում միմյանցից, որ պարբերաբար սիրավեպեր են ունենում նույն սեռի մարդկանց հետ։ Եվ դա, ըստ լրագրողների, օգնում է նրանց պահպանել ամուսնությունը։ 

Փիթի բիսեքսուլության մասին լրագրողներին պատմել է հոլիվուդյան ինսայդեր Հեշեմ (Շեմ) Իբրահիմը։ Նրա տվյալներով` մոտ 10 տարի առաջ Փիթն օգտվում էր կայքերից, որոնք առաջարկում են «որոշակի ծառայություններ մատուցող տղաների»։ Դրանցից մեկում նա գտել էր պոռնոդերասան Քեմերոն Ֆոքսին։ Փիթը պայմանավորվել է նրա հետ հյուրանոցում հանդիպելու մասին, սակայն երբ երիտասարդը եկել է, դերասանը նրան հազար դոլար է տվել և ճանապարհել։ 
Իբրահիմը պարզաբանել է, որ Ֆոքսը Փիթի համար այնքան էլ գրավիչ չէր եղել, որքան համացանցում տեղադրված լուսանկարներում։ 

Պարբերականի զրուցակիցը նշել է, որ Փիթի առանձնահատուկ նախընտրությունների պատճառով չեն դասավորվել նաև Փիթի և դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի հարաբերությունները։ Նրանք բաժանվել են 2005 թվականին։ Փիթի և Ջոլիի ներկայացուցիչներն այդ տեղեկությունը չեն մեկնաբանում, իսկ Ֆոքսից այդ մասին հարցնել հնարավոր չէ` նա մահացել է մի քանի տարի առաջ։  

Ամսագրի համարը, որում Փիթի և Ջոլիի ամուսնությունն ընթերցողի առջև բոլորովին այլ կողմից է ներկայացված, լույս կտեսնի հունիսին։ Համարի գլխավոր պատմությունը վերաշարադրել են Celeb Dirty Laundry–ի հեղինակները։ -0-