Աստղային կյանք

Բիլի Բոբ Թորնթոնը գաղտնի ամուսնացել է իր վաղեմի ընկերուհու` Քոնի Էգլանդի հետ, հայտնում է Cosmo.ru–ն։

Ընդ որում` ամուսնությունը, որի մասին միայն հիմա է հայտնի է դարձել, կայացել է դեռ անցած տարվա հոկտեմբերին։ Պսակադրության արարողությունն անցկացվել է Լոս Անջելեսում, ամենամոտ ընկերների ու հարազատների միջավայրում։

Զույգը հանդիպում էր ավելի քանի 12 տարի, Թորնթոնն ու Էգլանդը տասը տարեկան դուստր ունեն, անունը` Բելա։ Սա դերասանի առաջին ամուսնությունը չէ։ Հոլիվուդյան աստղն ամուսնացած է եղել Մելիսա Լի Հաթլինի, դերասանուհիներ Թոնի Լոուրենսի և Սինդի Վիլյամսի, Playboy–ի մոդել Պիտեր Չերնյակի հետ։ Սակայն, կարելի է ասել, Թորնթոնի ամենահիշվող ամուսնությունը եղել է Անջելինա Ջոլիի հետ։ Նրանց փոթորկալի ամուսնական կյանքը, որը սկսվել էր 2000-ականի սկզբներին, տևեց երեք տարի։ Բելայից բացի, դերասանը ևս երեք զավակ ունի։-0-