Աստղային կյանք

Համաշխարհային power couple Բեյոնսեն և Ջեյ-Զին երկրորդ անգամ ծնողներ կդառնան, համենայն դեպս այդպես են պնդում արևմտյան ԶԼՄ-ները, գրում է ELLE.ru .-ն

Այս մասին խոսակցություններն արդեն մի քանի շաբաթ շրջանառվում են մամուլում, սակայն պաշտոնապես չեն հաստատվել: Բոլոր կասկածները ցրեց Քարտեր-Նոուլզ ընտանիքի ընկերուհի, ռեփ-աստղ Լիլ Քիմը, ով նշեց, որ Բեյոնսեն իսկապես հղիության վաղ փուլում է գտնվում:

Զույգը դեռ չէր նախատեսում այդ մասին որևէ մեկին պատմել, սակայն Լիլ Քիմը եկել էր Նյու Ջերսիում կայանալիք ամուսինների համատեղ համերգին և իր հետ մի շիշ շամպայն էր բերել: Բեյոնսեն հրաժարվել է միանալ համընդհանուր ուրախությանը, իսկ ընկերուհու սպասված. «Ի՞նչ է պատահել, դու հղի՞ ես» հարցից հետո նա ծիծաղել և պատասխանել է` Այո:

Որպես Բեյոնսեի հղիության մասին տեղեկատվության հաստատում՝ տաբլոիդները նշում են, որ երգչուհին սկսել է բեմում այնքան էլ ակտիվ չշարժվել և ընտրել փակ զգեստներ:
Կհաստատվե՞ն, արդյոք, խոսակցությունները` պարզ կլինի շուտով։

Հիշեցնենք, որ Բեյոնսեն և Ջեյ-Զին ամուսնացել են 2008 թ.-ին, իսկ 2012 թ.-ի հունվարին ծնվել է նրանց դուստրը՝ Բլյու Այվին:-0-