Աստղային կյանք

Հոլիվուդյան հայտնի դերասան Բեն Աֆֆլեքը, պտտվող լուրերի համաձայն, սիրավեպ է սկսել իր երեխաների դայակի` 28–ամյա Քրիստին Օուզունյանի հետ, հայտնում է Usmagazine.com–ը։ 

Ինչպես գրում է պարբերականը, Քրիստինը սկսել է հոգ տանել Աֆֆլեքի երեք երեխաների մասին, երբ վերջինս ժամանակավոր բաժանվել էր Ջեննիֆեր Գարներից, ում հետ ամուսնացած էր 10 տարվա ընթացքում։

Երբ Գարները գլխի է ընկել, որ դայակին հետաքրքրում է Աֆֆլեքը, նա անհապաղ ազատել է նրան, սակայն Քրիստինը չի դադարել շփվել Աֆֆլեքի հետ։

Քրիստինին մոտ աղբյուրն ասել է, որ նրա և Աֆֆլեքի միջև իսկական սեր է ծագել։ -0-