Աստղային կյանք

Դերասաններ Բեն Աֆֆլեքը և Ջեննիֆեր Գարները, որոնք գրեթե 10 տարի համարվում էին Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը, ամուսնալուծվում են, հաղարդում է Cosmo.ru-ն:

42–ամյա Բեն Աֆֆլեքի և 43–ամյա Ջեննիֆեր Գարների ամուսնական հարաբերությունները վատացել են անցած տարվա դեկտեմբերին, իսկ մայիսին զույգը պաշտոնապես հայտարարել է բաժանման մասին։ Լուրերի համաձայն, ամուսինների միջև տարաձայնությունների գլխավոր պատճառ է դարձել Աֆֆլեքի կախվածությունը մոլախաղերից։

Բամբասողները պնդում են, որ աստղային զույգը կամուսնալուծվի հունիսի 29–ին, իսկ օրերս զույգի տան մոտ պապարացիները նկատել են բեռնատար մեքենա։ Բանվորները տեղափոխել են իրերով արկղեր և կահույք. ամուսինները վերջնականապես բաժանվում են։

Աֆֆլեքը և Գարները ծանոթացել են 2001թ.–ին «Փերլ Հարբոր» Ֆիլմի նկարահանման ժամանակ, իսկ երկու տարի անց մասնակցել են «Թոկից փախածը» անվանի նախագծին։ Դերասանները սկսել են հանդիպել 2004թ.–ին` Աֆֆեքի և Ջեննիֆեր Լոպեսի բաժանումից հետո։

Աֆլեքը և Գարներն ամուսնացել են 2005թ.–ին։ Զույգն ունի երեք երեխա` 9–ամյա Վայոլետը, 6–ամյա Սերաֆինան և 3–ամյա Սամուելը։ -0-