Աստղային կյանք

Ըստ երևույթին, եկել է ժամանակն այլևս չզարմանալ այն նորությունների վրա, որ ինչ–որ մեկը որոշել է ամուսնալուծվել։ Հայտնի է դարձել, որ Հոլլի Բերին և Օլիվիե Մարտինեսը, ովքեր մի քանի շաբաթ առաջ նշեցին հարսանիքի երկրորդ տարեդարձը, ամուսնալուծության փաստաթղթեր են պատրաստում, հաղորդում է Spletnik.ru–ն։ 

Աղբյուրի խոսքով` նրանց հարաբերությունների գլխավոր խնդիրն ամուսնու բռնկուն բնավորությունն է։ «Կարծես, Հոլլին և Օլիվիեն, վերջապես, եկել են այն գիտակցմանը, որ նրանց մինջև ամեն ինչ ավարտված է։ Նրանք չափազանց շատ վերելքներ և անկումներ ունեցան, սակայն հիմա ամեն ինչ ավարտված է»։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Հոլլին սպառնացել էր, որ կամուսնալուծվի, եթե ամուսինը չդիմի մասնագետների օգնությանը։ Հոլլին որոշել էր ամուսնուն վերջնագիր ներկայացնել  նախորդ ձմեռային տոների ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո։ Այն ժամանակ Մարտինեսը ծեծկռտուք էր սկսել Լոս Անջելեսի օդանավակայանում։

2012 թ.–ին Մարտինեսը ծեծել էր Բերիի նախկին սիրեցյալ Գաբրիել Օբրիին, ով դերասանուհու դստեր հայրն է։ –0–