Աստղային կյանք

Քիմ Քարդաշյանին հաջողվել է նիհարել 15 կիլոգրամով՝ էլեկտրոնային դեղապատիճի շնորհիվ, հաղորդում է starhit.ru.-ն:.

Էլեկտրոնային դեղապատիճը «կախարդական դեղահաբ» չէ, որի ընդունումից հետո ավելորդ կիլոգրամները պարզապես հալվում են: Այն ինքնատիպ էլեկտրոնային հոմեոպաթիա է, որն օգնում է նվազեցնել քաշը համալիր մոտեցման դեպքում:

Բանն այն է, որ էլեկտրոնային խթանիչն օգնում է կարգավորել աղեստամոքսային տրակտի աշխատանքը, օրգանիզմից դուրս է բերում վնասակար և թունավոր նյութերն ու օգնում է զգալիորեն նվազեցնել խոլեստերինի մակարդակը արյան մեջ:

Դեղապատիճը սկսում է գործել անմիջապես կուլ տալուց հետո: Հայտնվելով օրգանիզմի խոնավ միջավայրում՝ խթանիչը սկսում է արտադրել որոշ տեսակի, տևողության և հաճախականության թույլ էլեկտրական ազդակներ, որոնք համապատասխանում են կոնկրետ մարդու առողջ հյուսվածքների կենսառիթմերին: Սովորաբար առաջին օրը մարդը որովայնի կամ ոտքի շրջանում որոշակի «ցնցումներ է» զգում: Այնուհետև ամեն ինչ անցնում է: Խորհուրդ չի տրվում երկրորդ անգամ ընդունել դեղապատիճը:

Հնարավոր է այլ կերպ օգտագործել այն: Դեղապատիճը կարելի է ոչ թե կուլ տալ, այլ պահել բերանում: Այս դեպքում հնարավոր է այն օգտագործել մի քանի անգամ: Օգտագործումից հետո հարկավոր է դեղապատիճը լվանալ ջրով, չորացնել և դնել արկղիկի մեջ: Նման օգտագործման դեպքում խթանիչն ազդում է բերանի խոռոչի՝ կենսաբանորեն ակտիվ կետերի վրա: Այս դեպքում մարդու մոտ պայմանական ռեֆլեքսներ են արտադրվում, որոնք նպաստում են սննդային կախվածության նվազմանը:

Դեղապատիճի ընդունման հակացուցումներն են՝ աղիների չարորակ նորագոյացությունները, աղիների անանցանելիությունը, կերակրափողի, ստամոքսի, աղիների սպիավոր ստենոզները, միզաքարային հիվանդությունը, հղիությունը: Խորհուրդ չի տրվում դեղապատիճի ընդունումն անչափահասների և տարեցների կողմից:-0-