Աստղային կյանք

Կանադացի երգչուհի Ավրիլ Լավինը ցուցադրել է ամուսնու նվերը: Հարսանիքի տարեդարձին Չադ Կրյուգերն իր օրինական կնոջը հսկայական ադամանդով մատանի է նվիրել: Քարը կշռում է 17 կարատ: Այդ մասին գրում է starhit.ru .-ն:

Աղջիկն իր միկրոբլոգում հրապարակել է իր, մատանու և ամուսնու նկարը: «Դեռ չեմ կարողանում հավատալ: Տարեդարձի իմ նվերը: 17 կարատանոց քար: Վատ չի: Սիրում եմ ամուսնյակիս»,- մակագրել է կադրը երջանիկ Լավինը:

Սակայն Ավրիլի համար նմանատիպ նվերները նորություն չեն: Երկու տարի առաջ` 2012 թվականին, այն ժամանակ դեռ ապագա ամուսինը նրան տանձաձև 14 կարատանոց ադամանդով մատանի էր նվիրել: Այնուամենայնիվ, Վիկտորիա Բեքհեմին, ով ունի տարբեր կարատների 13 ամուսնական մատանիներ, Լավինը դեռ չի հասնի:

29-ամյա Ավրիլ Լավինը և 39-ամյա երաժիշտ Չադ Կրյուգերն ամուսնացել են նախորդ տարվա հուլիսին Ֆրանսիայում: Երգչուհին հարսանեկան սև զգեստ է հագել և սև վարդերի փունջ է ունեցել: Նրա համար այդ ամուսնությունը երկրորդն է երաժիշտ Դերեք Ուիբլիի հետ միությունից հետո: Ուբբլին ամուսնալուծությունից հետո գործնականում  սնանկացել և դժբախտացել է, իսկ ահա Ավրիլը նոր ամուսնու հետ, կարծես, շատ երջանիկ է: -0-