Աստղային կյանք

29-ամյա երգչուհի Ավրիլ Լավինն ու Nickelback խմբի 39-ամյա մենակատար Չադ Քրյուգերը, ովքեր ամուսնացել էին նախորդ տարվա հուլիսին, որոշել են բաժանվել, հաղորդում է Woman.ru-ն:

Կարծես՝ Ավրիլ Լավինի և Չադ Քրյուգերի բուռն զարգացում ապրող սիրավեպը մոտեցել է ավարտին: Այն մասին, որ ամուսինները որոշել են բաժանվել հարսանիքից մեկ տարի հետո, հաղորդել է US Weekly ամերիկյան տաբլոիդը:

«Ամեն ինչ ավարտված է: Չադը չի թաքցնում, որ իրենք Ավրիլի հետ բաժանվում են: Լոս Անջելեսում այս մասին արդեն գիտեն նրա բոլոր ընկերները», — նշել է աղբյուրը հրատարակությանը:

Հիշեցնենք, որ Nickelback խմբի մենակատարը Ավրիլ Լավինին ամուսնության առաջարկ էր արել ծանոթությունից մեկ ամիս անց: Համեստ հարսանեկան արարողությունը, որին ներկա էին միայն զույգի հարազատներն ու ամենամոտ ընկերները, տեղի է ունեցել նախորդ տարվա հուլիսին Ֆրանսիայում: Լավինը զարմացրեց հյուրերին՝ Միջերկրական ծովի ափին գտնվող Լյա Նապոլ միջնադարյան ամրոցում կազմակերպված արարողությանը հայտնվելով սև զգեստով:

Այս տարվա հուլիսին Ավրիլ Լավինը Twitter-ում պարծեցավ ամուսնու մատուցած նվերով հարսանիքի մեկամյակի կապակցությամբ: Քրյուգերը տիկնոջը բավականին մեծ քարով մատանի էր նվիրել: Սակայն, զույգերին թանկարժեք իրերի օգնությամբ, ըստ երևույթին, չի հաջողվել լուծել ընտանեկան խնդիրները»-0-