Աստղային կյանք

Կանադացի երգչուհի Ավրիլ Լավինը հայտարարել է, որ ինքն ու Nickelback խմբի առաջնորդ Չեդ Քրյուգերն ամուսնալուծվում են։ Այս մասին երգչուհին գրել է Instagram–ի իր էջում։

Երգչուհին իր և Չեդի լուսանկարի տակ գրել է, որ բաժանվելու լուրը դժվարությամբ է հայտնում։ «Մենք առաջվա պես և ընդմիշտ լավագույն ընկերներ կմնանք, հոգատար կլինենք միմյանց նկատմամբ։ Բոլոր մեր բարեկամներին, ընկերներին և երկրպագուներին շնորհակալ ենք աջակցության համար», – գրել է Ավրիլը։

Քրյուգերն ամուսնության առաջարկ էր արել 2012 թվականի օգոստոսի 8-ին։ Մոտավորապես մեկ տարի անց զույգն ամուսնացավ, և հարսանեկան արարողությունն անցկացվեց Ֆրանսիայի հարավում։ Սա Ավրիլի երկրորդ ամուսնությունն էր։ Առաջին անգամ նա ամուսնացել է 2006 թվականին Sum 41 խմբի վոկալիստ Դերիկ Ուիբլիի հետ։ Նրանք բաժանվել էին 2010 թվականին։ -0-