Աստղային կյանք

«Ավատար» ֆիլմի աստղ Զոի Սալդանայի (Zoe Saldana) հղիության մասին հայտնի դարձավ դեռևս հուլիսին, և աստղը նախընտրեց չմանրամասնել նորությունը, հաղորդում է Cosmo.ru-ն: 

Սակայն Զոիի դեպքում լեզուն ատամների հետևում պահելը բավարար չէ: Պետք է անպայման խնդրել ընկերներին ևս անել նույն բանը:

Այն մասին, որ Զոին և նրա ամուսին Մարկո Պերեգոն զույգ երեխաների են սպասում, պատահաբար ասել է Բրիթնի Սփիրսը Entertainment Tonight-ին տված իր հարցազրույցի ժամանակ: Բրիթնիին հարցրել են, թե կցանկանա՞ր, արդյոք, կրկին նկարահանվել «Խաչմերուկներ» ֆիլմի իր գործընկերուհու հետ, ինչին երգչուհին պատասխանել է. «Ո՞վ գիտի, դա շատ լավ գաղափար է: Սակայն նա հիմա զույգ երեխաների է սպասում, այդ պատճառով վստահ չեմ, որ մոտ ժամանակներում նա կարող է նկարահանվել»:

«Խաչմերուկներ» ֆիլմի նկարահանումներից հետո Բրիթնին և Զոին չեն շփվել, սակայն երկուշաբթի պատահաբար հանդիպել են օդանավակայանում և նորություններ են փոխանակել: Հետաքրքիր է` արդյոք Զոին չի՞ զղջա այդ  հանդիպման համար այն բանից հետո, երբ Բրիթնին իր գաղտնիքը պատմեց ողջ աշխարհին: -0-