Աստղային կյանք

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն ու նրա կին Քեյթն արդեն անուն են ընտրել երկրորդ երեխայի համար: Եթե թագավորական ընտանիքում աղջիկ ծնվի, ապա նրան կանվանեն Վինձորի Ելիզավետա Դիանա, հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը:

«Ամուսնական զույգի մտերիմ ընկերներն ինձ պատմել են, որ երեխային ցանկանում են կոչել Ուիլյամի մոր պատվին», — մեջբերում է թերթը թագավորական ընտանիքի պաշտոնական կենսագիր Էնդրյու Մորթոնի խոսքերը: Քեմբրիջի դքսի և դքսուհու ապագա երեխան, ով լրագրողների ենթադրությունների համաձայն, պետք է լույս աշխարհ գա 2015 թ.-ի գարնանը, կարժանանա «Ձերդ թագավորական մեծություն» տիտղոսին և կարող է ժառանգել թագը:

Սակայն, ինչպես հիշեցնում են տեղական ԶԼՄ-ները, Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին կտրականապես դեմ է, որպեսզի նրա ծոռնուհուն կոչեն իր որդի Չարլզի առաջին տիկնոջ և արքայազն Ուիլյամի մոր պատվին: Միաժամանակ միապետը իրավունք ունի հավանություն տալ թագի պոտենցիալ ժառանգների անուններին:

Քեյթի հղիության մասին նորությունից հետո տեղական բուքմեյքերական գրասենյակները միանգամից առաջարկեցին խաղադրույքների սիրահար բրիտանացիներին ապագա երեխայի սեռի և անվան խաղադրույքներ կատարել: Ըստ ավանդույթի՝ երեխայի սեռի մասին հայտարարվում է նրա ծննդից անմիջապես հետո, սակայն երկրի բնակիչների մեծ մասը համոզված է, որ այս անգամ ևս դուքսն ու դքսուհին տղա կունենան:

Հնարավոր անունների թվում առաջատարներն են Ջեյմսը, Արթուրն ու Վիկտորիան: Բացի այդ, բրիտանացիները նշել են Չարլզ, Թոմաս և Ալեքսանդր անունները:-0-