Աստղային կյանք

Արքայազն Հարրին նշանվել է իր վաղեմի ընկերուհի Քրեսիդա Բոնասի հետ։ Այդ մասին հաղորդում է OK! Magazine–ը` հղում անելով բրիտանական թագավորական ընտանիքի շրջապատում սեփական աղբյուրին։

Ամսագրի տվյալներով` շուրջ մեկ տարի առաջ փոխադարձ համաձայնությամբ բաժանումից հետո Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռը 2015թ.–ի մարտից կրկին հանդիպում է 26–ամյա Բոնասի հետ և առաջարկություն է արել աղջկան, հաղորդում է Lenta.ru–ն։

«Նրանք մտադիր են գաղտնի պահել նշանադրությունը, որպեսզի կարգի բերեն անձնական կյանքը և կրկին սովորեն միմյանց։

Բաժանումն օգնել է Հարրիին հասկանել է, որ Քրեսիդան նրան կատարյալ համապատասխանում է»,– պատմել է հրատարակության աղբյուրը։ Նա հավելել է, որ զույգը երջանիկ է երևում, իսկ Բոնասն արքայազնին անվանում է իր ողջ կյանքի սերը։

Ինչպես գրում է OK! Magazine–ը, Հարրին արդեն ստացել է տատիկի օրհնությունը, սակայն ոչ առանց դժվարության, քանի որ Եղիսաբեթ II–ին միշտ դուր չի եկել Բոնասի զբաղմունքը (աղջիկն ընտրել է դերասանուհու կարիերան)։

«Թագուհին հիացած չէ Քրեսիդայի մասնագիտությամբ։ Արքայազնի կինը շատ պարտականություններ ունի, որոնք միշտ պետք է առաջնային լինեն նրա  համար։ Բայց նա թույլտվություն է տվել, որովհետև ցանկանում է, որպեսզի Հարրին լրջանա և ընտանիք կազմի»,– պարզաբանել է աղբյուրը։ -0-