Աստղային կյանք

Crocus Group–ի փոխնախագահ Էմին Ագալարովը և Ադրբեջանի նախագահի դուստրը` Լեյլա Ալիևան, վերջապես պաշտոնապես հայտարարել են, որ ամուսնալուծվել են։ Հարկ է նշել, որ բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչներն արդեն մի քանի տարի շարունակ խոսում էին այս մասին, գրում է Tatler.ru–ն։

Հետևելով արևմտյան նորաձևության միտումներին` զույգն իրենց անձնական կյանքի կարևոր իրադարձության մասին հայտնել է համացանցում։

«Շատերի համար գաղտնիք չէ, որ Էմինի հետ ամուսնությունը վերջին տարիներին պաշտոնական բնույթ է կրել։ Մենք վաղուց առանձին ենք ապրում, տարբեր քաղաքներում։ Եկել է մեր ամուսնալուծությունը պաշտոնապես ձևակերպելու ժամանակը, ինչը և մենք արել ենք։ Մենք ընկերներ կմնանք»,– Instagram–ի իր էջում գրել է Ալիևան։

Նմանատիպ գրառում է արել նաև Էմին Ագալարովը, ով իննամյա ամուսնական պատմությանը վերջակետ դնելու համար մեկնել է Անգլիա, որտեղ բնակվում է նրա որդիների` Ալիի և Միքայելի մայրը։ -0-