Աստղային կյանք

Արտասահմանյան շատ աստղեր վերջին շրջանում «ներխուժում» են նորաձևության ոլորտ: Անտոնիո Բանդերասը նույնպես որոշել է հետ չմնալ իր գործընկերներից: Հայտնի է դարձել, որ 54-ամյա իսպանացի դերասանը ծրագրում է մեկնել Լոնդոն և սովորել հեղինակավոր Սուրբ Մարտինի անվան արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջում: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:

«Պատրաստվում եմ դիզայն ուսումնասիրել: Այս միտքը շատ վաղուց է պտտվում իմ գլխում: Ինձ թվում է, որ Անգլիայում են գտնվում աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունները: Սուրբ Մարտինի համալսարանը դրանցից մեկն է, այդ պատճառով էլ ես պատրաստվում են հենց այնտեղ ուսանել: Սա որոշ ժամանակ կխլի ինձանից, բայց ինձ անհրաժեշտ են գիտելիքներ, որպեսզի սկսեմ իմ առաջին քայլերն այս ոլորտում»,- իր որոշումն այսպես է մեկնաբանել դերասանը:

Բանդերասը նաև նշել է, որ ուսման գործընթացը չի խանգարի իր հիմնական գործունեությանը. «Իհարկե, ես կշարունակեմ նկարահանվել… բայց այս նոր նախաձեռնության ես շատ լուրջ եմ վերաբերվում»: -0-