Աստղային կյանք

Ռեժիսոր Աննա Մելիքյանը և պրոդյուսեր Սերգեյ Դանիելյանն ընդգրկվել են GQ տղամարդկանց ամսագրի մրցանակի հավականորդների ցուցակում` «Տարվա կին» և «Տարվա պրոդյուսեր» անվանակարգերում։

Քվեարկությունը կտևի մինչ 2015թ.–ի հուլիսի 31–ը։ Արդյունքները կհայտարարվեն սեպտեմբերին «GQ Տարվա մարդ» անվանակարգում։

Աննա Մելիքյանը ստացել է «Կինոտավրի» գրան պրի «Սիրո մասին» ֆիլմի համար` վերջին ժամանակների լավագույն ռուսական ֆիլմը գլխավոր զգացմունքի մասին։ Սերգեյ Դանիելյանը` բալետային պրոդյուսերը, ում անվանում են նոր Դյագիլև, հիրավի միջազգային մասշտաբով այս տարի նշել է իր Ardani պրոդյուսերական ընկերության 25–ամյակը, որը միավորել է այնպիսի հայտնի պարողների, ինչպիսիք են Դիանա Վիշնյովան, Նատալյա Օսիպովան և Իվան Վասիլևը։ -0-