Աստղային կյանք

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաների կիբեռանվտանգությանը հետևում են ամուսինների վարձակալած մասնագետները, հաղորդում է Cosmo.ru–ն։

Նրանք պետք է հետևեն, թե ինչ հարցումներ են կատարում Ջոլի–Փիթ ընտանիքի կրտսեր սերնդի ներկայացուցիչները համացանցում։

Անջելինան հայտնել է, որ մի խումբ փորձագետներ հետևում են, որ Հոլիվուդի ամենահայտնի զույգի վեց երեխաները համացանցում չհանդիպեն այնպիսի հրապարակումների, որոնք կարող են վնասել նրանց։ Դերասանուհու խոսքով` նա համոզված է, որ երեխաները պատրաստ են «նոր սարսափելի թվային աշխարհին»։

Բացի այդ, Ջոլին ուրախությամբ է նշել, որ իր պատանեկության տարիներին նման տեխնոլոգիաներ դեռ չկային։ «Ես հայտնվել եմ բազմաթիվ տհաճ իրավիճակներում, և այդ ամենը շատ հեշտությամբ կվավերացվեր», – պարզաբանել է աստղը։ 

Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ Անջելինա Ջոլին անուղղակիորեն տուժել էր, երբ կոտրել էին Sony Pictures ընկերության սերվերները։ Ցանցահենների ձեռքում էր հայտնվել ընկերության թոփ–մենեջերների նամակագրությունը, որտեղ նրանք անպարկեշտ բառերով ու արտահայտություններով էին խոսել հոլիվուդյան աստղի ունակությունների և բնավորության մասին։ -0-