Աստղային կյանք

Արտասահմանյան ԶԼՄ–ների տեղեկությունների համաձայն, Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ծրագրում են գնել Գայա կղզին, որը գտնվում է Հունաստանի տարածքում` Հոնիական ծովում։ Գործարքի գումարը, ըստ տարբեր գնահատականների, կարող է ավելի քան 4,5 մլն դոլար կազմել, հայտնում է Spletnik.ru–ն։

«Էնջին բառացիորեն սիրահարվել է կղզուն։ Իհարկե, պետք է շատ միջոցներ ներդնել կղզին զարգացնելու և բարեկարգելու համար, սակայն դա չի խանգարի, որ նրանք  կառուցեն իրենց երազանքի ամառանոցը։ Բացի այդ, երեխաները վերջապես կկարողանան ազատ հանգստանալ` առանց պապարացիների ուշադրության»,– պատմել է աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրը։

Նշվում է, որ կղզու մակերեսը կազմում է 17,5 հեկտար և այնտեղ կարելի է 6 խոշոր առանձնատուն կառուցել։

Նույն աղբյուրը նշել է, որ Ջոլին և Փիթը վերջերս վաճառքի են հանել Նոր Օռլեանում գտնվող իրենց տունը, որը արժեքը 6,3 մլն դոլար է կազմում։ -0-