Աստղային կյանք

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ-Style/. Նարկոդիլերը, ով հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին հերոին և կոկաին է մատակարարել, համացանցում տեղադրել է այն ժամանակների լուսանկարներն ու տեսանյութը, երբ «Մալեֆիսենտայի» աստղը թմրանյութերից կախվածության մեջ էր գտնվում, հաղորդում է  Daily Mail.

Նարկոդիլեր Ֆրանկլին Մեյերը «The Enquirer»-ին տեղեկացրել է, որ լուսանկարներն ու տեսանյութն արել է 1999 թ.-ին, երբ դերասանուհին կանչել է նրան իր մանհեթենյան բնակարան` հերոին և կոկաին ձեռք բերելու համար: Նա տեսանկարահանել է այն պահը, երբ Անջելինա Ջոլին հեռախոսով զրուցում է իր հոր՝ հայտնի դերասան Ջոն Վոյթի հետ:

Մեյերը պնդում է, որ բավականին երկար ժամանակ Ջոլիին թմրանյութեր է մատակարարել՝ շաբաթական 2-3 անգամ նրան վաճառելով 100 դոլարի թմրանյութ: Տաղանդավոր դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան և բազմազավակ մայր Ջոլին նշում է, որ իր կյանքի այդ ժամանակաշրջանը հիշում է`որպես դժոխային ժամանակ և հայտարարել է, որ երջանիկ է, որ իրեն հաջողվել է ողջ մնալ և հաղթել այդ կործանարար մոլուցքը:-0-