Աստղային կյանք

Դերասանուհի Շարլիզ Թերոնն առաջարկել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` միասին այցելել մեծահասակների համար նախատեսված հաստատություն, հաղորդում է Cosmo.ru–ն։ 

39–ամյա աստղը «Ջիմի Քիմելն ուղիղ եթերում» ամերիկյան շոուի եթերում պատմել է նախագահ Օբամայի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպման մասին։ Պարզվում է` շիկահեր գեղեցկուհին այնքան է նյարդայնացել հանդիպման պատճառով, որ… հրավիրել է նախագահին գիշերային ակումբ։

«Ես այնքան էի նյարդայնանում, որ չէի կարողանում վերահսկել խոսքս։ Բարաք Օբաման ինչ–որ բան էր խոսում ժողովրդագրական իրավիճակի մասին, և ես պետք է նրան պատասխանեի։ Անհանգստության պատճառով ես շփոթվեցի և գլխումս ծագած առաջին միտքն էր` հրավիրել նախագահին մեծահասակների համար նախատեսված ակումբ», – հարցազրույցի ժամանակ նշել է գեղեցկուհին։ 

Շարլիզը նաև խոստովանել է, որ 53–ամյա նախագահը քաղաքավարի կերպով հրաժարվել է նման անսովոր առաջարկից։ -0-