Աստղային կյանք

Ֆրանսիայում գրանցված Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնությունը ԱՄՆ-ում անվավեր է ճանաչվել, գրում է «Российская газета»-ն: 

Ըստ ամերիկյան օրենքների՝ հարսն ու փեսան պետք է իրենց հարաբերությունները ձևակերպեն այնտեղ, որտեղ ամուսնության թույլտվություն են ստացել, այս դեպքում՝ Կալիֆոռնիայում: Իսկ նրանք գաղտնի ամուսնացել են Ֆրանսիայի հարավում գտնվող Շատո Միրավալ հին ամրոցում:

Փորձելով խուսափել իրավաբանական թյուրիմացություններից՝ Փիթն ու Ջոլին արարողությանը մասնակցելու նպատակով իրենց հետ Ֆրանսիա են տարել կալիֆոռնիացի դատավորի, սակայն հնարամտությունը չի ստացվել, քանի որ նահանգի սահմաններից դուրս ամերիկացի դատավորը լիազորված չէ ամուսնություն գրանցել: -0-