Աստղային կյանք

Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին, շատ շուտով կսկսի մարդու իրավունքների պաշտպանության թեմաներով դասախոսություններ կարդալ Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում, հաղորդում է Cosmo.ru-ն:

Քլունին պաշտոնական հայտարարություն է հրապարակել և նշել, որ նման հեղինակավոր հաստատությունում աշխատելը մեծ պատիվ է իր համար:

Հիշեցնենք, որ Ամալ Քլունին փորձառու իրավաբան է, միջազգային իրավունքի, քրեական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների մասնագետ:

Վերջերս Arabian Business Magazine-ը վարկանիշ է հրապարակել, որում հոլիվուդյան դերասանի կնոջն աշխարհի ամենաազդեցիկ արաբ կանանցից մեկն են ճանաչել: -0-