Աստղային կյանք

37-ամյա Ամալ Քլունիի համար ավելորդ քաշն անծանոթ խնդիր է։ Սակայն կնոջ նիհարությունը վերջին շրջանում ավելի է անհանգստացնում Ջորջ Քլունիին։ 54-ամյա դերասանն ուզում է դիմել մասնագետներին, որպեսզի նրանք օգնեն կնոջը, և նա փոքր–ինչ ավելացնի քաշը, գրում է Woman.ru–ն։

Ջորջ Քլունիի երկրպագուները վաղուց էին նկատել, որ աստղի կինը` Ամալը, որոշ լուսանկարներում չափից ավելի նիհար է երևում։ Պարզվում է` փաստաբանի հյուծվածությունը թվացյալ չէ. այժմ գեղեցկուհին ընդամենը 40 կիլոգրամ է կշռում, և դա այն դեպքում, որ նրա հասակը 172 սմ է։

54-ամյա դերասանը սկսել է անհանգստանալ։ Նա պատրաստվում է դիմել դիետոլոգներին, որպեսզի նրանք օգնեն թխահեր կնոջը գիրանալ։ Զույգի ընկերներից մեկի խոսքով` Քլունին ցանկանում է, որ իրենց տանը կերակուրներ պատրաստի շեֆ–խոհարարը։

«Ամալը սկսել է մի չափ փոքր հագուստ կրել։ Ջորջն անչափ անհանգստացած է և պատրաստվում է քայլեր ձեռնարկել», –լրագրողներին է ասել զույգին քաջածանոթ աղբյուրը։

Դերասանն անհանգստանում է, որ իր սիրեցյալը շուտով իսպառ «կվերանա»։ «Ամալը մի փոքր զարմացել է ամուսնու նման պահվածքից, սակայն գնահատել է նրա հոգատարությունը։ Նա այն մարդկանցից է, որոնք միշտ ջանում են պահպանել իրենց նորմալ քաշը», – պատմել է աղբյուրը։ -0-