Աստղային կյանք

Շիկահեր Ալյոնա Շիշկովան «մնաս բարով» է ասել ռեփեր և պրոդյուսեր Տիմատիին։ Քաղաքացիական ամուսնությունից ազատված աղջիկը հայտնվել է Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Անտոն Շունինի գրկում։ Ֆուտբոլիստը մայիսին նախ հռոմեական արձակուրդներ է կազմակերպել Ալյոնայի համար, ապա` հրավիրել Խիմկիից ոչ հեռու գտնվող իր գեղատեսիլ քոթեջը, հաղորդում է Tatler.ru-ն:

Մերձմոսկովյան «օջախում» միայն փոքրիկի ծիծաղն է պակասում. մեկ տարեկան Ալիսան` Տիմատիի ու Ալյոնայի աղջիկը, ապրում է Դոմինիկյան Հանրապետությունում, իսկ երկու տարեկան Արտեմին` Անտոնի և նախկին կնոջ` Վերոնիկայի որդին, ապրում է մայրիկի հետ, թեև ֆուտբոլիստը 2014 թվականի ամռանից փորձում է դատարանի միջոցով զրկել նրան խնամակալության իրավունքից։

Անտոնն ու Ալյոնան իրենց սիրավեպը որևէ կերպ չեն մեկնաբանում։ Եվ արդյո՞ք բառերն ավելորդ չեն, երբ Շիշկովան Instagram–ում Շունինի հետ որևէ լուսանկար հրապարակելիս նկարի կողքին անպայման սրտիկ է ավելացնում։ -0-