Աստղային կյանք

НТВ հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում Ալլա Պուգաչովան անկեղծորեն պատմել է, թե ինչպիսին է իր կյանքն այժմ, և առաջին անգամ ցույց է տվել մեծացող երեխաներին։

2013 թվականին Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը երկվորյակ են ունեցել (ամուսիններն օգտվել են փոխնակ մոր ծառայություններից)։ Երեխաների ծնունդից հետո Պրիմադոննան հազվադեպ է հայտնվում եթերում` ամբողջովին իրեն նվիրելով Լիզայի և Հարրիի դաստիարակությանը, ում աստղային ծնողները զերծ էին պահում հասարակայնության ուշադրությունից։ 

Սակայն ժողովրդի հետաքրքրությունը չէր նվազում, այդ իսկ պատճառով երգչուհին վերջապես որոշեց բացել բոլոր մանրամասները և ցույց տալ մի փոքր մեծացած որդուն և դստերը, հաղորդում է Woman.ru–ն։ 

Երգչուհին խելագար մայր է և չի ամաչում դրանից։ «Ինչպես կերան, ինչպես գնացին զուգարան, ինչպես զբոսնեցին… Միշտ պետք է զգոն լինել… Երբ Գարկան հիվաnդացով, ես հասկացա, որ խելագար եմ։ Քիչ էր մնում` ինքս մեռնեի։ Այդպիսի զգացողություններ վաղուց չէի ունեցել»,– ասել է Ալլան «Նոր ռուսական սենսացիաներ» ծրագրի եթերում։ 

Ձեռքը զարկերակին պահել պետք է այն պատճառով, որ նա է հիմնականում երեխաների հետ, որովհետև ամուսինը մշտապես հյուրախաղերի է։ «Մաքսի համար հիմա դժվար է` նա փող է աշխատում, մեկնում հյուրախաղերի։ Ես դրանք ծախսում եմ երեխաների վրա»։ 

Չնայած, որ Գալկինը փորձում է իր ժամանակացույցն այնպես կազմել, որ հնարավորինս հաճախ տեսնվի որդու և դստեր հետ, միշտ չի հաջողվում, և երեխաները կարոտում են հորը։ -0-