Աստղային կյանք

Ադամ Լամբերտը հաստատել է իր նոր ալբոմի անունը։ Ամերիկացի կատարողը կթողարկի «The Original High» սկավառակն այս տարի ավելի ուշ, այն բանից հետո,   երբ պայմանագիր կնքեց «Warner Bros Music» ապրանքանիշի հետ, հայտնում է Телеграф–ը։ 

«Չափազանց ուրախ եմ հայտնել, որ իմ հաջորդ ալբոմը կկոչվի «The Original High», – հայտնել է երգիչը Twitter–ում։ 

Ալբոմի գործադիր պրոդյուսերներն են Մաքս Մարտինը և Shellback–ը, ովքեր աշխատել են Բրիթնի Սփիրսի, Քելլի Քլարքսոնի և Քեթի Փերիի հետ։

«Ես երկար ժամանակ եմ անցկացրել ստուդիայում, և պատրաստվում եմ շարունակել ձայնագրությունը»,– ավելի վաղ ասել էր Լամբերտը GLAD–ին տված հարցազրույցում։ 

«Շատ ոգևորված եմ։ Կարծում եմ, որ սկավառակը հիանալի կլինի, այնպիսի նյութով, որն էապես կտարբերվի նրանից, ինչ արել եմ նախկինում։ Դա ինձ շատ է դուր գալիս, որովհետև չեմ սիրում կրկնվել»,– ասել է նա։ -0-